Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 
  • Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Սևակյան մի հրաշք երեկոյի հուշ

    Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Սևակյան մի հրաշք երեկոյի հուշ

    24.01.2013| 22:47
    Ֆեյսբուգքցի իմ սիրելի ընկերներ, ձեր դատին հանձնեմ իմ այդօրվա հիացմունքը՝ դուք դատեք, ես սովորական գի՞ժ եմ եղել, թե՞ իրոք արժեր գժվել այդ վայելքից: Տարիներ առաջ էր, պարզապես հմայլվել էի մի ռադիոկոմպոզիցիայով ու այսօր վերհիշեմ պոետի ծննդյան օրվա առիթով:
  • «Հայաստանից հեռացել է մոտ 1,5 միլիոն մարդ, որոնցից առնվազն մեկ միլիոնն ունի քվեարկելու իրավունք»

    «Հայաստանից հեռացել է մոտ 1,5 միլիոն մարդ, որոնցից առնվազն մեկ միլիոնն ունի քվեարկելու իրավունք»

    24.01.2013| 19:09
    ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցյալ ուրբաթ կայացած նիստում որոշվեց, որ իմ դիմումը` ՀՀ անկախացումից ի վեր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, սակայն մշտապես արտերկրում բնակվող երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիների թվաքանակի հրապարակմանը վերաբերող մասով ԿԸՀ-ն վերահասցեագրել է ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությանը»:
  • Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ձայնս թութակին կտայի

    Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ձայնս թութակին կտայի

    24.01.2013| 13:57
    Եթե մեր ներկայիս նախագահական կոչված ընտրություններում առաջադրված լիներ, ասենք, գույնզգույն թութակի թեկնածությունը, ապա վստահաբար այդ գույնզգույն թութակն ավելի շատ ձայն կհավաքեր, քան բոլոր մյուս թեկնածուները՝ միասին վերցրած: Եվ դա տեղի կունենար ոչ այն պատճառով, որ հասարակ ժողովուրդն իր առօրյա կենսական խնդիրների լուծման հույսը կկապեր թութակի իշխանության գալու հետ, այլ, որ ժողովուրդը մյուս թեկնածուների հանդեպ իր խորին անտարբերությունը ցույց տալու ավելի լավ միջոց չէր գտնի, քան թութակին ընտրելը:
  • Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Էս ամենի իրական դատավորը ժողովուրդն է

    Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Էս ամենի իրական դատավորը ժողովուրդն է

    23.01.2013| 22:16
    Արդեն քանի տարի է` Րաֆֆի Հովհաննիսյանը հասարակ, հասանելի, սովորական մարդու և քաղաքացու իր կերպարով լուրջ կոնտրաստ է ստեղծում քաղաքական-պետական քյառթու գործչի կերպարի հետ, ով պադավատով է, ախրանայով, փողկապով ու կոստյումով, անհաղորդ ու վերևից նայող աչքերով, ատամների արանքից շրջապատի երեսին շպրտվող կիսա«բարև»ով:
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Հոգով թշվառները

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Հոգով թշվառները

    22.01.2013| 17:09
    Բոլոր նրանց, ովքեր գործող նախագահին քննադատելու մոլուցքի մեջ անցնում են մարդկային էթիկայի նորմերը:
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Գարեգին Նժդեհը միայն ՀՀԿ-ինը չէ, ժողովուրդ

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Գարեգին Նժդեհը միայն ՀՀԿ-ինը չէ, ժողովուրդ

    22.01.2013| 00:50
    Ֆեյսբուքում տարածում գտած «Յա Գարեգին Նժդե» տեսահոլովակի տարածումը վկայում է այն մասին, որ իրեն ընդդիմադիր անվանող հասարակության մի որոշ զանգված այնքան է տարվել ՀՀԿ-ին քլնգելով, որ մի պահ մոռացել է այն մասին, որ Գարեգին Նժդեհը միայն ՀՀԿ-ինը չէ, նա մերն է, ժողովուրդ, բոլորինս է: Դուք կարող եք չսիրել Ֆիլմի ռեժիսորին, չհավանել արդեն նկարահանած ֆիլմի որակը, սակայն դա ամենևին էլ իրավունք չի տալիս ծաղրի առարկա դարձնել ազգային արժեքը:
  • Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Կլիպ՝ «արտագաղթի» մասին

    Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Կլիպ՝ «արտագաղթի» մասին

    21.01.2013| 12:34
    Մառազմը կատարյալ է դառնում: Ապահովները կատարյալ մանկապարտեզային (դանդաղկոտ, բայց հիստերիկ ռիթմով) երգ են երգում ապահով Հայաստանի մասին: Օդանավակայանի թռիչքուղու վրա պարող բալերինաները վերջն են, դեհ, շենքի բալկոններում պարողների մասին էլ չասեմ:
  • Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ապրես, Վարդան, վերագնահատում եմ քեզ

    Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ապրես, Վարդան, վերագնահատում եմ քեզ

    19.01.2013| 15:22
    Ես մեր հոյակապ էպոսը հասկանում եմ որպես մեր լուսավոր նախնիների՝ Քրիստոսից առաջ ունեցած աստղագիտական, տոմարական, միհրապաշտական պատկերացումների վերարտադրություն: Օրինակ, երբ էպոսում ասվում է, որ մի հսկա առյուծ էր լույս ընկել, փակել էր հացի ճանապարհը և Սասունը սովի էր մատնել, դա հստակորեն նշանակում է, որ օգոստոս ամիսն է, Արևը մտել է Առյուծ համաստեղություն, ցորենի արտերը հասունացել են, իսկ մարդկանց հացի պաշարները՝ սպառվել:
  • Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. "Спасибо тебе, что ты-Гарегин Нждэ"

    Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. "Спасибо тебе, что ты-Гарегин Нждэ"

    18.01.2013| 15:21
    Ուշադիր հետևում եմ յագարեգիննժդեհամանիային: Շատ լավ հասկանում եմ, որ բոլոր կողմերը հիմա հավեսով մասնակցում են ֆիլմի «ռասկռուտկային», մարքեթինգում շատ հայտնի «վիրուսային առաջխաղացման» մեթոդով:
  • Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Գուցե այս բանդերլոգությունների հեղինակներն իսկապես թուրքե՞րն են

    Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Գուցե այս բանդերլոգությունների հեղինակներն իսկապես թուրքե՞րն են

    17.01.2013| 13:57
    Ես արդեն սկսել եմ հավատալ, որ Քեշիշյանի նկարահանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմն իր մեջ զգալի դրական տարրեր է պարունակում, այլապես համացանցում մեկը մյուսի հետևից ի հայտ չէին գա «Յա Գարեգին Նժդե» վիդեոկապիկությունները: Բայց արդյո՞ք դրանք սովորական կապիկություններ են, որոնք, թվում է, դեռ չցուցադրված ֆիլմն են միայն ծաղրում: Իրականում ծաղրում են թե ֆիլմը, թե նրան, ում նվիրված է ֆիլմը: